Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Կառավարության նվերն առաջին նախագահին

Կառավարության նվերն առաջին նախագահին
05.02.2015 | 15:09

2015-ի փետրվարի 5-ը պատմական կարելի է համարել։ Կառավարությունը միաձայն հաստատեց «ՀՀ նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը։ «Պաշտոնանկությունից հետո նախագահի գրասենյակն այսուհետ տրամադրվում է ցկյանս»,- նշեց վարչապետը։ Եթե նկատենք, որ հունվարի 9-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ծննդյան օրն էր, ապա կարելի է ենթադրել, որ գործադիրն այս որոշմամբ իր նվերը կարմիր ժապավենով մատուցեց նրան։ Ի դեպ, վերը նշված փոփոխությունով սահմանվում է նաև պաշտոնանկությունից հետո նախագահի թոշակի չափը, որը նրա աշխատավարձի 80 %-ի չափով է։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1643

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ